Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսով են վարակվել ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը և նրա կինը

03.12.2020

Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, նկարահանումների համար ժամանելով Սիդնեյ, վարակվել են կորոնավիրուսով, մեկուսացվել են և տեղափոխվել Ավստրալիայի Գոլդ-Քոստ քաղաքի հիվանդանոց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով արտիստի «instagram.com»-ի էջին:

«Բարև ժողովուրդ,- գրում է սոցիալական ցանցի իր էջում Հենքսը,- Ռիտան ու ես Ավստրալիայում ենք: Մենք մեզ փոքր-ինչ հոգնած էինք զգում, կարծես մրսել էինք և որոշ ցավեր կար մարմիններիս մեջ: Ռիտան ուներ սրտխառնոց, որը գալիս ու գնում էր: Ուներ նաև մի փոքր ջերմություն: Որպեսզի ճիշտ խաղալ, ինչպես հիմա պետք է աշխարհին, մենք գնացինք կորոնավիրուսի բժշկական փորձաքննության և պարզվեց, որ պատասխանը դրական է:

Իսկ ինչ անել այդուհետ: Առողջապահական չինովնիկներն ունեն արարողակարգեր, որոնք անհրաժեշտ է պահպանել: Մենք, Հենքսերս, պետք հետազոտվենք, հետևենք և մեկուսանանք այնքան, որքան կպահանջի հանրային առողջապահությունը և անվտանգությունը: Մի քիչ ավելին է, քան մեկօրյա մոտեցումը: Այնպես չէ՞:

Մենք այսուհետ էլ կտեղեկացնենք մեր մասին աշխարհին:

Զգույշ եղեք:

Հենքս»

Ավստրալիական SBS հեռուստաալիքի հաղորդմամբ, Հենքսը տիկնոջ հետ այդ երկիր է ժամանել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մասին ռեժիսոր Բազ Լուրմանի ֆիլմում նկարահանվելու համար: 63-ամյա Թոմ Հենքսը պետք է կատարի երգչի մենեջեր Թոմ Փարքերի դերը:

Դեռ անհայտ է, թե ինչ պայմաններում են հայտնի արտիստն ու իր տիկինը վարակվել կորոնավիրուսով, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախօրեին՝ մարտի 11-ին, ստացել է համաշխարհային համաճարակի կարգավիճակ:

«Warner Bros» կինոստուդիան հայտարարել է, որ «սերտորեն համագործակցում է Ավստրալիայի առողջապահական հաստատությունների հետ: Փորձ է արվում գտնել և կապ հաստատել այն բոլոր մարդկանց հետ, որոնք հաղորդակցվել են տեր և տիկին Հենքսերի հետ:

«Մեր ընկերության անդամների առողջությունը և անվտանգությունը մեր գլխավոր գերակայություններն են և մենք անվտանգային միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պաշտպանենք բոլորին, որոնք զբաղված են ամբողջ աշխարհում մեր ֆիլմերի արտադրությամբ»,- նշված է կինոստուդիայի հայտարարության մեջ:

Այսօրվա վիճակով Ավստրալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 128 դեպք: Այդ հիվանդության հետևանքով մահացել է 3 մարդ: Հիվանդներից 21-ը առողջացել են:

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդը Ավստրալիայում հայտնաբերվել է հունվարի 25-ին՝ մայրաքաղաք Մելբուռնում:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172