Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անվճար օն-լայն հոգևոր սնունդ՝ կարանտինում գտնվողներին

03.16.2020


Ռուսաստանի օն-լայն տեսածառայությունները մատչելի են դարձնում ֆիլմեր և սերիալներ դիտելու հնարավորությունը այն քաղաքացիների համար, որոնք վերադարձել են կորոնավիրուսի հիվանդացության ախտանիշեր կրող երկրներից և հայտնվել կարանտինում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Օրինակ, ոլորտային «Okko» ծառայությունը մարտրի 16-ից կարանտինում հայտնված քաղաքացիների համար պատրաստել է «Օպտիմում» անունով բաժանորդագրություն, որի միջոցով մարդիկ կկարողանան գրանցվել «Telegram»-ի «Okkobro» չաթ-հարթակում կամ անձնական հաղորդագրություն ուղարկելով «Okko VK» օն-լայն կինոթատրոնի պաշտոնական խմբին գրել «okkobro» բանալի բառը և հնարավորություն ստանալ 14 օր անվճար օգտվել այդ օն –լան ծառայությունից: Ասենք որ գրանցվելու համար կարանտինում գտնվողը պետք է իր լուսանկարը տեղադրի և հետաձգված պլանները ներկայացնի այս ծառայությանը՝ այդ ձևով հաստատի սեփական տան մեջ իր ինքնամեկուսացման մեջ լինելու հանգամանքը:

Այս բաժանորդագրության արդյունքում կարանտինում գտնվողի տրամադրության տակ կհայտնվի տեսածառայության 25 հազար միավոր կոնտենտ: Այդ թվում հնարավոր կլինի դիտել «Okko» օն-լայն ծառայության բացառիկ «(Ոչ)իդեալական ամուսինը» ֆիլմի կինոպրեմիերան, օսկարակիր «Մակաբույծներ» ֆիլմը, «Պարոն ռոբոտ» սերիալի 4-րդ սեզոնը, TED դասախոսություններ, դասական երաժշտություն և այլն:

Նշենք, որ բացի «Okko» օն-լայն ծառայությունից ռուսական ևս մի քանի ընկերություններ բացել են իրենց կոնտենտները կարանտինում հայտնված համաքաղաքացիների համար և նրանց հնարավորություն ընձեռել օգտվելու նաև իրենց մի շարք հատուկ օն-լայն ծառայություններից:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 491 անգամ