Թատրոնների մեկամսյա հարկադիր պարապուրդի հիմնախնդիրներն ու հարցադրումները03.17.2020
Այսօրվանից՝ մարտի 17-ից, մինչև ապրիլի 10-ը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրությամբ արգելվել են այն բոլոր միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը կգերազանցի 50 հոգուց: Այս միջոցով Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները փորձում են կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս կարգադրությունը տարածվում է նաև Մոսկվայում գործող թատրոնների մեծամասնության վրա, որոնք ստիպված կլինեն չեղյալ հայտարարել արդեն հայտարարված ներկայացումները և հանդիսատեսին վերադարձնել արդեն վաճառված տոմսերի գումարները:
Ֆինանսական վիճակին հարվածող, բայց միանգամայն անհրաժեշտ այս նոր իրողությունը, միանշանակ արձագանք ու գնահատական չի ստացել թատրոնների ղեկավարների շրջանում:
«Ես չեմ կարող խորամուխ լինել կորոնավիրուսի հիմնախնդիրների մեջ և չեմ կարող օբյեկտիվորեն ասել, թե որքան է անհրաժետ այդպիսի միջոցների ձեռնարկումը,- ասել է Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարևը,- հավանաբար, դա անհրաժեշտ է, եթե աշխարհի երկրների կեսը փակել է և իր սահմանները, և թատրոնները: Բայց հիմա, ինչ միջոցներով ապրեն սոցիալապես անպաշտպան մարդիկ, այդ թվում նաև արտիստները, որոնց պետության կողմից երաշխավորված աշխատավարձը, կազմում է ընդամենը 20 հազար ռուբլի: Ստացվում է, որ գոյությունը պահպանելու ենք ինչ-որ արտաբյուջետային ձևերով»:
Իսկ Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը մտահոգված է այն ապագա դժվարություններով, որոնք թատրոնին են սպասում ապրիլի 10-ից հետո:
«... Պետք է լավ հասկանալ, որ Ռուսաստանում տոմսերի շուկան չի վերականգնվի այդպիսի հարվածից հետո: Տա աստված, որ մինչև սեպտեմբերի վերջն այն ինչ-որ կերպ կայունանա: Սա շատ լուրջ է»,- նշել է Կրոկը և ավելացրել, որ իրենք հասկանում են, որ, եթե իշխանությունը գնացել է մշակութային հաստատությունների գործունեությունը սահմանափակող վճռական քայլերի, ուրեմն՝ իրավիճակը վիրուսի հարցում վախեցնող է: «Եթե լուրջ է, ուրեմն ռուսական թատրոնների մեծ մասի վիճակը վատ է լինելու, այդ թվում նաև Վախթանգովի թատրոնինը»,- նշել է Կիրիլ Կրոկը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի թատրոնների ղեկավարների մի զգալի հատվածի համար ներկայացումների չեղարկումը և մեկամսյա հարկադիր պարապուրդը ունի թե ֆինանսական ահռելի կորուստներ կրելու , թե հյուրախաղային պարտավորությունները չկատարելու, թե այլ քաղաքներում կամ երկրներում նախապես վարձակալված հյուրանոցների հետ հարաբերությունները և վճարումների խնդիրները պարզաբանելու և էլի շատ այլ բնույթի մտահոգիչ հարցադրումներ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: