Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտասահմանում չի եղել և չի հաղորդակցվել ռիսկի խմբերում գտնվող անձանց հետ

03.18.2020


Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հոսպիտալացվել է COVID-19-ի՝ կորոնավիրուսի ախտանշաններով՝ թուլություն , բարձր ջերմություն, չոր հազ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախնկան տեղեկություններով բժիշկները նրա մոտ արձանագրել են բրոնխիտ՝ միջին ծանրության երկկողմանի պնևմանիայի կասկածով:

Կորոնավիրուսով հիվանդացության թեստավորման արդյունքները հայտնի կդառնան 5 օր հետո:

Հիվանդը հայտնել է, որ վերջին շրջանում արտասահմանում չի եղել և չի հաղորդակցվել ռիսկի խմբերում գտնվող անձանց հետ, այդ պատճառով էլ իր վատ զգացողությունը ընդունել է որպես շնչուղիների սուր վիրուսային վարակ:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 9 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091