Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ միջավայրը դարձնում են մշակութային և լուսավորչական կրթական տարածք

03.18.2020

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նոր կորոնավիրուսի (COVID-19-ի) վարակի տարածումը կանխարգելելու կապակցությամբ որոշել է դաշնային ենթակայության թանգարաններին, թատրոններին և համերգային դահլիճներին պարտավորեցնել հանդիսատեսներին ինտերակտիվ միջոցառումներ ներկայացնել համացանցային հարթակների միջոցով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Որոշման մեջ նշվում է, որ մշակութային հաստատությունների գործունեության կապակցությամբ ավելի վաղ հայտարարված սահմանափակումները չպետք է դիտարկել որպես դրանց աշխատանքները ամբողջությամբ դադարեցնելու հրահանգ: «Նրանք պարզապես փոխում են իրենց գրանցման վայրը և փոխադրվում են օն-լայն ռեժիմի»,- նշել են Մշակույթի նախարարությունում: Իսկ գերատեսչության ղեկավար Օլգա Լյուբիմովան նշել է, որ մշակութային հաստատություններից շատերը «հիանալի փորձ ունեն իրենց հանդիսատեսների և այցելուների հետ հաղորդակցվել ինտերակտիվ ձևաչափով. Վիրտուալ էքսկուրսիաներ, ներկայացումների, համերգների ու դասախոսությունների ձայնագրություններ...», որոնք բավականաչափ պահանջարկված են:

ՌԴ մշակույթի նախարարությունը առաջարկել է ընդարձակել նախագծերի ներկապնակը՝ շեշտը դնելով կրթական և լուսավորչական կոնտենտի վրա, քանի որ համացանցի առավել ակտիվ օգտատերերը դպրոցականներն ու ուսանողներն են:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 9 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384