Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ-2020» -ը չեղյալ է հայտարարվել

03.18.2020


«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը պաշտոնապես չեղյալ է համարվել: Այդ մասին իրենց «twitter.com» համացանցային սոցիալական էջում հայտարարություն են տարածել միջոցառման կազմակերպիչները:

Հայտարարության մեջ նշված է, որ նման որոշումը «Եվրատեսիլի» ղեկավարությանը տրվել է դժվարությամբ, սակայն կապված աշխարհում տարածվող կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտության հետ, մրցույթի անցկացումը պարզապես անհնար է:

«Եվրատեսիլ-2020» -ը կայանալու էր Նիդերլնդների Ռոտերդամ քաղաքում:

Հիշեցնենք, որ մրցույթի կանոններով դրա անցկացման հաջորդ վայր դառնում է հաղթող երգչին ներկայացնող երկիրը: 2019թ.-ին ««Եվրատեսիլ»-ում հաղթել է Նիդելանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը:

«Եվրատեսիլ-2020»-ը պետք է կայանար մայիսի 12-16-ին:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 116 անգամ