Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ամերիկյան քանթրիի լեգենդ Քեննի Ռոջերսը

03.21.2020

81 տարեկանում, անցած գիշեր կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար քանթրի-երգիչ Քեննի Ռոջերսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝հղում անելով նրա ընտանիքի կողմից «Գրեմմիի» մրցանակակրի «Twitter»-ի էջում կատարած գրառմանը:

«Ռոջերսը կյանքից հեռացավ բնական մահով իր տանը բժիշկների հսկողության ներքո, ընտանիքի անդամների շրջապատում»,- գրված է այդ տեղեկատվության մեջ:

Իր կարիերայի ընթացքում Քեննի Ռոջերսը թողարկել և վաճառել է 120 մլն ձայնապնակ, որոնք տարածվել են ողջ աշխարհում: Նրա պաշտոնական կայքում նշված է, որ նա համարվում է աշխարհի բոլոր ժամանակների տղամարդ մենակատարների առաջին տասնյակի առավել շատ պահանջարկ ունեցող երգիչներից մեկը:

Ռոջերսի անունը գրանցված է Քանթրի երաժշտության փառքի դահլիճում, բացի 3 «Գրեմմիներից», նա նաև «American Music Awards» 19-ակի մրցանակակիր է: Նրա առավել հայտնի սինգլներից են Lady,The Gambler, Islands In The Stream և այլ երգերը:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 10 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990