Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային ֆորում ՝ նվիրված մշակույթին

12.03.2013

Պետերբուրգում աշխատանքներն է սկսել միջազգային մշակութային ֆորումը, հաղորդում է «tvkultura.ru »-ն:

Ռուսաստանի կառավարության կողմից ձեռնարկված այս մասշտաբային միջոցառումը առնչվում է մշակույթի բոլոր ոլորտներին: Ֆորումի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել մշակույթի ոլորտին վերաբերող հրատապ խնդիրների վրա, որոշել այդ հարցում ռազմավարական ուղղությունները:

Ֆորումի շրջանակներում կկազմավորվեն 11 ճյուղային բաժանմունքներ՝ այդ թվում նաև թատրոնի, կինեմատոգրաֆիայի, թանգարանի, գրադարանի, կրկեսի, բալետի:

Օրինակ, կրկեսային բաժանմունքի կարևոր քննարկման թեմաներից մեկը կլինի դերասանների սոցիալական բնույթ կրող հյուրախաղերի կազմակերպման հարցը, այսինքն միջոցառումների կազմակերպմանը հիվանդանոցներում, մանկատներում և նույնիսկ ազատազրկման վայրերում:

Իսկ բալետային բաժանմունքը, որի աշխատանքները կընթանան Վագանովայի անվան բալետի ակադեմիայում, կքննարկի դասական և նորարական մեթոդների միավորմամբ պարուսուցման դասերը կազմակերպելու հիմնախնդիրները:
    Դիտվել է 614 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170