Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

03.23.2020

Իսպանացի հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոն հիվանդացել է կորոնովիրուսով: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում նրա տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

«Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ իմ մոտ կա COVID-19-ի դրական արդյունք»,- գրել է նա:

Երգիչը տեղեկացրել է, որ ինքն ընտանիքով գտնվում է մեկուսացման մեջ: Մենք երկար ժամանակ մեզ լավ էինք զգում, սակայն, հանկարծ, իմ ջերմությունը բարձրացավ և ի հայտ եկավ հազ: Ես թեսթ հանձնեցի կորոնավիրուսի համար և ստացա դրական պատասխան: Դոմինգոն նաև հորդորում է սոցիալական ցանցի իր բաժանորդներին զգույշ լինել, հետևել անվտանգության բոլոր հրահանգներին և մնալ տանը:

«Միայն միասին կկարողանանք հաղթահարել վիրուսը, դուրս գալ համաշխարհային ճգնաժամից դեպի սովորական կյանք»,- ասել է երգիչը:

Ասենք, որ 79-ամյա Պլասիդո Դոմինգոն գտնվում է ռիսկային տարիքում: Ըստ մասնագետների Կորոնավիրուսը առավել մեծ վտանգ է ներկայացնում ծերություն թևակոխաց մարդկանց համար:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 11 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889