Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսը չի շրջանցում նաև հայտնիներին

03.23.2020

Կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել: Մարտի 23-ի առավոտվա տվյալներով աշխարհում գրանցվել է 340 հազար դեպք, որից 15 հազարի պարագայում գրանցվել է մահ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Համաճարակը չի շրջանցում նաև հայտնիներին: Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ COVID-19 է հայտնաբերվել նաև հոլլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մոտ, որը վերջերս դատապարտվեց 23 տարվա ազատազրկման սեռական հետապնդումներ կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կորոնովիրուս է հայտնաբերվել օսկարակիր դերասան Թոմ Հենքսի և նրա տիկնոջ՝ Ռիտա Ուիլյամսի, դերասան Ինդրիս Էլբիի, բոնդիանայի աստղ Օլգա Կուրիլինկոյի, «Գահերի խաղ» սերիալից հայտնի Քրիստոֆեր Հիվյուի, օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մոտ:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 10 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192