Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հյուրախաղերից վերադառնալուց հետո

03.29.2020


Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» թատրոնի դերասան Նիկտա Կուկուշկինը սոցիալական ցանցերում նախաձեռնել է ավագ սերնդի մարդկանց սոցիալական օգնություն: Դերասանը արտաքին միջավայրում կորոնավիրուսով վարակվելու առավել ռիսկային տարիքի մարդկանց համար կատարում է անհրաժեշտ գնումներ, զբոսանքի է տանում նրանց շներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս նախաձեռնությանն են միացել նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարում է հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան և էլի մի քանի արվեստագետներ:

«Բարեկամներ, հիմա, քան երբևէ, մեծահասակ մարդկանց հարկավոր է մեր օգնությունը: Կամավորները և հիմնադրամները աշխատում են նրանց կարանտինի ժամանակ ապահովել սննդամթերքով: Սակայն բոլորի համար հնարավորությունները չեն բավականացնում»,- հայտարարել է Նիկիտա Կուկուշկինը և համացանցի իր բաժանորդներին ու գործընկերներին կոչ արել միանալ նախաձեռնությանը:

Դերասանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս պատմությունը յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության պատմությունն է, պատմություն է նաև այն մարդկանց համար, որոնք ապրում են հարևանությամբ: Այս հարցում կարևորը օրինակ ծառայելն է: Անձնական օրինակը արդեն իսկ ներկայացնում է, թե ինչպես է մարդը օգնել մեկ ուրիշին, նույն շքամուտքում բնակվող հարևանի հետ համագործակցելու ինչպիսի եղանակ է գտնվել, ինչ եղանակով է տեղեկատվությունը ստացվել և տարածվել ...

Կուկուշկինը պատմել է նաև, որ Գերմանիայի հյուրախաղերից վերադառնալուց հետո, այն հասցեում , որտեղ ինքն անցել է կարանտինի պարտադիր ժամկետը, շքամուտքում դրել է օգնության տուփ, և բոլորը, որոնք սննդամթերքի կարիք են ունեցել, հնարավորություն են ունեցել այնտեղից օգտվել... Հետո, երբ դերասանը վերադարձել է իր տուն, այդ մասին պատմել է իրենց շենքի վերելակավարին և փակցրել օգնություն առաջարկելու մասին հայտարարություն: Եվ շուտով ստացել է առաջին հեռախոսազանգը. 10-րդ հարկում ապրող ծեր հարևանուհին նրանից օգնություն է խնդրել ...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 595 անգամ