Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է նշանավոր ռուս գրող Յուրի Բոնդարևը

03.30.2020

Մարտի 29-ին , կյանքի 97-րդ տարում, մահացել է ռուս նշանավոր գրող, Յուրի Բոնդարևը: Այդ մասին գրողի կնոջ՝ Վալենտինա Բոնդարևայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բոնդարևը երկրորդ համաշխարհային պատերազմի սերնդի կյանքը և պայքարը նկարագրած լավագույն գրողներից մեկն է: Նրան մեծ հռչակ են բերել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Գումարտակները խնդրում են կրակ», «Եզերք» և «Տաք ձյուն» վեպերը:

Մտորելով պատմական հիշողության մասին Բոնդարևը նշում էր, որ նկատել է պատերազմի դասերը վերանայելու փորձեր: Նա նաև վտանգավոր է համարել սերունդների միջև կապի խզումը: Ընդգծել է, որ մարդիկ ոչ միայն «մոլորվել» են պատերազմական տարիների իրադարձությունների մեջ, այլև կորցրել են կենդանի կապն իրենց պապերի հաղթանակի հետ: Նա նաև դրական է գնահատել Ռուսաստանում արդեն մի քանի տարի անցկացվող և նախկին խորհրդային հանրապետություններում նույնպես նշվող «Անմահ գունդ» ակցիան՝ դա համարելով որպես սերունդներին միավորող նոր ուժ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ