Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է հայտնի դրամատուրգ Լեոնիդ Զորինը

03.31.2020

2020թ.-ի մարտ ամիսը շարունակում է ծանր կորուստներ պատճառել ռուս գրականությանը: Լավ գրականությունը գնահատողները դեռ լիովին չեն սթափվել վերջերս կյանքին հրաժեշտ տված գրող, քաղաքական գործիչ, հայ ժողովրդի լավ բարեկամ Էդուարդ Լիմոնովի և մի քանի օր առաջ մահկանացուն կնքած Յուրի Բոնդարևի մահվան լուրերից և ահա, այսօր, մարտի վերջին օրը ստցվում է նոր տխուր լուր, կյանքի 96-րդ տարում վախճանվել է հայտնի դրամատուրգ Լեոնիդ Զորինը:

«Նա մահացել է այսօր գիշերը, սրտի աշխատանքը կանգնելու հետևանքով»,- փոխանցում է հանգուցյալի տիկնոջ՝ Տատյանայի տեղեկատվությունը «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այրին նաև հայտնել է, որ ամուսինը վաղուց տառապում էր ծանր հիվանդությունից:

Զորինը (իսկական ազգանունը՝ Զալցման), 50 պիեսի հեղինակ է, որոնցից առավել ճանաչվածներից են «Բարեկամները և տարիները», «Վարշավյան մեղեդի», «Պոկրովյան դարբասներ» և այլ ստեղծագործությունները:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ