Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժիշտներին, որոնց համերգները չեղյալ են համարվել համաճարակի պատճառով

03.31.2020

Ռուսաստանի երաժշտական նախաձեռնությունների ինստիտուտը թողարկել է «Դուրս չգալով տնից» խորագրով ձայնասկավառակ, որի նպատակն է օժանդակել այն անկախ երաժիշտներին, որոնց համերգները չեղյալ են համարվել նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ինստիտուտը նաև կոչ է արել բեմարվստի բոլոր մյուս ներկայացուցիչներին միավորվել և օգնել միմյանց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «i-m-i.ru»-ին:

Ձայնասկավառակում տեղ են գտել 22 անկախ ստեղծագործական խբերի մեկական նոր գործեր:

Այս նախագիծը իրականացնելու համար յուրաքանչյուր մասնակցի երաժշտական նախաձեռնությունների ինստիտուտը տրամադրել դրամաշնորհ՝ պայմանով, որ նրանք տնային պայմաններում ձայնագրեն և էլեկտրոնային փոստով փոխանցեն մի չհրապարակված երգ: Շրջանառության մեջ մտնելուց հետո առաջացած եկամտից բաժին կհատկացվի նախագծի բոլոր մասնակիցներին: Ձայնապնակը կներբեռնվի օն-լայն հարթակում ONErpm ընկերության օժանդակությամբ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 43 անգամ