Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ» մրցույթը կփոխարրինվի մեծ համերգով

04.01.2020


«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի՝ կազմակերպիչները հայտարարել են, որ մայիսի 16-ին փառատոնի տարբեր տարիների և 2020թ.-ի մասնակիցները հանդես կգան համերգով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «eurovision.tv»-ին:

Այդ շոուն կկրի «Eurovision: Europe Shine A Light» խորագիրը: Կշարունակվի 2 ժամ: Հեռարձակումը կարելի է դիտել «Եվրատեսիլ» մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքով:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս եղանակով հայտնի երաժշտական մրցույթի կազմակերպիչները փորձում են լրացնել այն բացը, որը կառաջանա մայիսին Նիդերլանդներում նախատեսված, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղյալ հայտարարված ՝ «Եվրատեսիլ 2020»-ի չկայանալու հետևանքով:

Միջոցառումը կընթանա ոչ թե մրցութային, այլ համերգային ձևաչափով:

«Մենք մտադիր ենք Եվրոպան միավորել յուրահատուկ հեռուստատեսային ծրագրով՝ ամենադիտվող ժամերին: Մենք կոչ ենք անում մյուս երկրների բոլոր հեռարձակողներին շոուն հեռարձակել միասնականության և ընդհանրության ոգով»,- նշել են կազմակերպիչները:

Համերգը կվարեն «Եվրատեսիլի» հոլանդացի հաղորդավարներ, դերասանուհի Շանթալ Յանզեն, երգչուհի Էդսիլիա Ռոմբլին և դերասան Յան Սմիթը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ