Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Little Big»-ը մեծ մրցույթին չի մասնակցի, սակայն կանցկացնի իր միջոցառումը

04.01.2020


Ռուսական «Little Big» էստրադային խումբը նախաձեռնել է «Կարանտինատեսիլ» համացանցային մրցութային նախագիծ:, որը ինչ-որ առումով կարելի է համարել չեղարկված «Եվրատեսիլ-2020»-ի տեղը լցնելու յուրահատուկ փորձ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մասնակից երաժիշտներին «Կարանտինատեսիլ»-ը առաջարկում է ձայնագրել իրենց նոր ստեղծագործությունը, այդ թեմայով հեռախոսով նկարահանել 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ և այն ուղարկել մրցույթին::

Կազմակերպիչները խոստանում են, որ այդ երգի մասին կիմանա ողջ Ռուսաստանը, եթե ոչ աշխարհը:

Ավելացնենք, որ «Little Big» էստրադային խումբը Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ-2020»-ում իր «Uno» երգով պետք է ներկայացներ Ռուսաստանը :





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ