Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Գոլոմազով. «Կպատասխանի՞ արդյոք մարդկությունը տրամաբանորեն...»

04.03.2020

«Այսպիսի իրադարձությունները գալիք ապոկալիպսիսի փորձեր են, որոնց հետ կապված է մարդկության ճակատագիրը»,- խոսելով կորոնավիրուսի համաճարակի մասին, ասել է Ռիգայի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գոլոմազովը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նրա կարծիքով մարդիկ մշտապես խցկվում են ոչ իրենց տարածություն և դրանով բնությանը մղում հակադարձ ագրեսիայի:

«Չգիտեմ, կկարողանա՞ արդյոք մարդկությունը կատարվածից դասեր քաղել և դառնալ ավելի իմաստուն»,-հարցնում է արվեստագետը և ենթադրում, որ, հավանաբար, «բանական որոշ միավորներ» կստանան որոշ փորձ, սակայն մնացյալը մեկ կամ երկու տարի հետո կհիշեն միայն այն, թե որքան փող կորցրեցին, իսկ Հոլլիվուդում կնկարահանեն հերթական ցնցող ֆիլմ-աղետը, կամ հեռուստատեսությունը կցուցադրի միանգամայն նոր մի սերիալ այդ թեմայով...

«Այնինչ, ես կարծում եմ, որ վիրուսը զգուշացում է կամ մարտահրավեր, որին պետք է տրամաբանորեն պատասխանել:

Կպատասխանի՞ արդյոք մարդկությունը տրամաբանորեն, դժվար է ասել: Կարծում եմ հազիվ թե...»,- ասում է Գոլոմազովը և ավելացնում, որ, հավանաբար, գիտակցության մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ մի սպի կմնա:

«Ի վերջո, մարդկության պատմությունը այնքան պատերազմների պատմություն չէ, որքան համաճարակների պատմություն»,- նշում է նա և հիշատակում 14-րդ դարում տեղ գտած ժանտախտը, որը մարդկանց հիշողության մեջ պահպանվում է մինչև այսօր:

«Պետք է հուսալ, որ այժմյան իրադարձությունները նույնպես կհիշվեն երկար: Հենց դա էլ մեզ կպաշտպանի առավել կործանարար ինչ-որ բանից»... նշել է Սերգեյ Գոլոմազովը:

Նրա կարծիքով սթրեսս զգում են ոչ թե ոմանք, այլ բոլորը և խոսակցությունները այն թեմայով, որ «ես ինձ շատ լավ եմ զգում տանը, գրքեր եմ կարդում, ֆիլմեր եմ դիտում» իր մեջ ունի դատարկախոսության բաղադրիչ: Նա խորհուրդ է տալիս կարանտինի սահմանափակումները պետք է հաղթահարել շփումների այն եղանակներով, որոնք այսօր կարելի է իրականացնել հեռախոսով, Skype-ով և մյուս տեխնալոգիաներով: Նա սթրեսի հաղթահարման մի լավ եղանակ համարում է ծանոթ գրքերի վերընթերցումը: Նաև չպետք է մոռանալ սպորտի մասին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ