Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընթերցանությունը և վերլուծությունը վիրտուալ տարածքում

04.06.2020

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքի կոնսերվատորիայի ուսանողները, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, թեև չեն հաճախում բուհ, սակայն նախկին ռիթմով և նույն ժամերին շարունակում են դերասանական վարպետության իրենց ուսումնառությունը: Այդ մասին բուհի պրոֆեսոր Բերկլի Իգոր Գոլյակի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Պրոֆեսոր Գոլյակը, որը նաև «Arlekin Players Theatre» թատրոնի ղեկավարն է, ուսանողների հետ կապը պահպանում է համացանցային Zoom ծրագրի տիրույթում: Նա նշում է, որ ինքն այս օրերին կապ է հաստատել երեք ուսանողական խմբերի հետ, որոնցից յուրաքանչյուրում կա 14 մարդ: Յուրաքանչյուր խմբի հետ հանդիպում են շաբաթը 2 անգամ՝ ճիշտ նույն ժամին, երբ բուհի շենքում նրանց հետ անցկացնում էր իր սովորական պարապմունքները:

Հիմա այդ խմբերի հետ վերլուծում են չեխովյան «Ճայը» պիեսը, որը նա տակավին վերջերս էր բեմականացրել իր ղեկավարած թատրոնում:

Գոլյակի ասելով պիեսի ընթերցանությունը և վերլուծությունը վիրտուալ տարածքում կատարվում է շատ նորմալ ընթացքով, թեև նրա դիտարկմամբ թե մանկավարժները և թե սովորողները համացանցային սեանսի վերջում շատ ավելի են հոգնում, քան սովորական պայմաններում: Սակայն, նրա ասելով, ինքը համացանցում մշտապես խորհրդակցում է նաև իր թատրոնի մարդկանց հետ և կարծես թե, այս դեպքում, հոգնածությունն ավելի թույլ է դրսևորվում, քան անձնական հանդիպումների պայմաններում:

Մանկավարժն առաջիկայում պլանավորում է ուսանողների հետ փորձել ինչ-որ մենախոսություններ, էտյուդներ, տեսարաններ «Ճայը» բեմադրությունից:

«Մենք այնպես ենք դասավորել, որ մարդիկ նայում են միմյանց աչքերի: Եվ նրանք, ովքեր զբաղված են տեսարանում, միայն միմյանց են տեսնում, իսկ մյուսներին՝ ոչ: Մնացածը նույնպես նայում են այդ երկու մասնակիցներին: Տեխնալոգիապես այս ձևը ստացվում է, աշխատում է: Ծայրահեղ դեպքում կարելի է մշակել գործողության մեջ կերպարների հարաբերությունները և այլն: Այնպես որ, ինչ-որ բան հաջողվում է»,- նշել է նա:

Գոլյակը կարծում է, որ այս ձևով ներկայացում պատրաստելն անհնար է, սակայն սկզբնական պարզաբանման համար միանգամայն ընդունելի է: Սկսում ես յուրահատուկ «խնջույքային» փուլ, ապա՝ անցում նախնական էտյուդներին:
Նա կարծում է, որ այս կիսամյակ հաստատ չեն վերադառնա համալսարան, չգիտի, թե ինչ է լինելու սեպտեմբերին, սակայն հույս ունի, որ գոնե աշնանը ուսանողները կրկին հնարավորություն կունենան գնալ սովորական ձևաչափով պարապմունքների, որովհետև մի ամբողջ տարի համացանցում աշխատելը շատ ծանր կլինի:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 39 անգամ