Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կլուսաբանեն կինոյի բարդ և գրավիչ աշխարհի արվեստը, տեխնալոգիաները և այլն

04.07.2020

Լոա-Անջելոս քաղաքում կառուցվում է ամբողջությամբ արվեստին, գիտությանը, արտադրությանը, բիզնեսին և կինոյին նվիրված ԱՄՆ-ի ամենամեծ թանգարանը: Հսկայական շենքի շինարարությունը շարունակվում է արդեն 8 տարի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ապագա թանգարանը բարձրացվում է Ուիփշիր բուլվարում և Ֆերֆեքս ավենյուում: Այն նախագծել է իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն:

Թանգարանը սերտ համագործակցելու է Ամերիկայի կինամատոգրաֆիական արվեստների ակադեմիայի հետ: Այստեղ կկենտրոնացվեն այդ ոլորտի պատմությանն առնչվող նյութեր, որոնք կլուսաբանեն կինոյի բարդ և գրավիչ աշխարհի արվեստը, տեխնալոգիաները, արվեստագետներին և նրա սոցիալական ներգործության ուժը: Խոսելով այս նոր թանգարանի մասին Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի տնօրեն Բիլլ Կրամերը նշել է, որ իրենք այստեղ անդրադառնալու են տոնական, կրթական, իսկ երբեմն քննադատական և անհարմար պատմությունների: Նա խոստացել է, որ թանգարանի բացումից հետո այստեղ կներկայացվեն բացառիկ ցուցադանքներ:

Ասենք, որ Լոս-Անջելոսի այս նոր թանգարանի բացումը նախատեսված է 2020թ.-ի դեկտեմբերին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 47 անգամ