Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր վրա զգալ ամբողջությամբ...

04.08.2020


«Ներկա ժամանակից ես ունեմ բավականին ծանր զգացողություններ: Ես բոլորովին չեմ կիսում շրջապատում թագավորող առույգությունը, և հումորի համար, ճիշտն ասած, իմ մեջ ուժ չի մնում»,- ռուսական «Տեատրալ» հանդեսին տեղեկացրել է Մոսկվայում աշխատող թատերական ռեժիսոր Ռուզաննա Մովսիսյանը, որը հայտնի է «Սատիրիկոն», Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական և Պուշկինի անվան թատրոններում իրականացրած իր բեմադրություններով:

Ռեժիսորը համաճարակի ֆոնին կատարվողը չի ընկալում որպես «հնարավորությունների ժամանակ: Ընդհակառակը դրանից բխող ամբողջ կացությունը նա համարում է «անհնարինության ժամանակ»:

Ռուզաննա Մովսիսյանը նշում է, որ ինքը սոսկումով է մտածում, թե ինչ է եղել թատրոնների և հատկապես փոքր թատրոնների ու անհատ ձեռներեցների հետ, որոնք «ինքնազբաղված են մշակույթի ոլորտում: «Ես հիանալի հասկանում եմ, որ հսկայական թվով մարդիկ, ի դեպ նրանց մեջ եմ նաև ես, մնացել են առանց եկամուտի: Ես սարսափով եմ մտածում այն հեղինակների մասին, որոնք դուրս են թռել տախտակամածից: Ի՞նչ է լինելու նրանց հետ: Սարսափելի է պատկերացնել»,- իր անհանգստությունն է կիսել արվեստագետը:

Նա նաև նշել է, որ ամենագլխավորն այն է, որ չկա ոչ մի հող, որին հնարավոր կլիներ հենվել, որպեսզի կառուցվեր հեռանկարային պլան, ապագայի մոդելներ: «Ապագայի մասին ոչինչ հայտնի չէ»,- նշել է նա:

Մովսիսյանն ասել լ է, որ իրենց երկրի կառավարության մեջ նա տեսնում է այնպիսի վիճակ, որը, մեղմ ասած, շատ մշուշապատ է: «Ես տեսնում եմ վախեցած և անօգնական կառավարիչների և դա չի ավելացնում էնտուզիազմը»,- ընդգծել է նա և ցավով արձանագրել, որ իր ներսում արվեստը սպառվել է, որ ինքը ոչ մի պետենցիալ չի զգում: «Ընդհանրապես, ես տխրում եմ, և, եթե ազնիվ ասեմ, սարսափելի է այն ամենը, ինչը տեսնում եմ շրջապատում»,- է ռեժիսորը նաև ավելացրել է, որ իր կարծիքով ճիշտը ներկա իրավիճակի նկատմամբ լուրջ վերաբերմունք հանդես բերելն է:

Չնայած այս ամենին, Ռուզաննա Մովսիսյանն, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել իր սիրելի նկարիչ Մարիա Ուտրոբինայի հետ: Նա չգիտի ինչ արդյունք են իրենք ակնկալում: Հիմա իրենք աշխատում են աշխատելու համար, սակայն չգիտես, թե որտեղից ուժեր են ի հայտ գալիս:

Ռեժիսորը ընդգծում է, որ կարանտինի մեջ չունի ինքն իր համար զբաղմունք գտնելու բարդություն և, դրա հետ մեկտեղ, ժամանակի ստեղծած ողբերգական իրավիճակից դեռ չի կարողանում, նաև՝ չի ցանկանում դուրս գալ, այլ ցանկանում է դա իր վրա զգալ ամբողջությամբ...




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ