Քանթրիի մեծ վարպետ Ջոն Փրայնը վախճանվել է «COVID-19»-ի հետևանքով 04.08.2020
73 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան քանթրի և ֆոլք երաժշտության ակնառու դեմքերից մեկը՝ Ջոն Փրայնը: Նրա մահվան պատճառ են հանդիսացել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության հետևանքով առաջացած բարդությունները:
«Rolling Stone» հանդեսի տեղեկացմամբ երգչի մոտ հիվանդությունը ի հայտ է եկել եվրոպական հյուրախաղերից հետո, երբ նա վերադարձել է հայրենիք: Նա ծանր վիճակում հոսպիտալացվել էր մարտի 26-ին:
Ջոն Փրայնը «Grammy»-ի կրկնակի դափնեկիր է: Նրա անունը գրանցված է այդ մրցանակաբաշխության փառքի սրահում: Նրա ստեղծագործությունների կատարմամբ հանդես են գալիս նաև այլ հայտնի երգիչներ: Դրանցից են Ջոնի Քեշը, Քրիս Քրիսթոֆերսոնը, Ջոն Ֆոգերթին և ուրիշներ: