Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ սկսում ես պատկերել թղթի վրա ձեռքով քաշած գծերի միջոցով

04.09.2020

Խոսելով ապագա գեղարվեստի վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին, ռուսաստանցի նկարիչ Եվգենի Ռուսակը հիշել է արվեստի վրա մեծ ազդեցություն թողած ժանտախտը: Նա նշել է միջնադարում և ավելի ուշ հանդես եկած այն նկարիչների մասին, որոնք ստեղծագործելիս նշանակալից տեղ են հատկացրել այդ թեմային: Այդ առումով նա հատկեպես կարևորել է նկարիչ Օնորե Դոմյեի ներդրումը, որը թղթին է հանձնել ռեպորտաժային բովանդակությամբ այնպիսի գծանկարներ, որոնց հիման վրա հետագայում որոշվեց գեղարվեստական նկարչության զարգացման ուղին՝ մի զգալի ժամանակահատվածի համար:

Ռուսակը կարծում է, որ այդպիսի մի բան էլ հավանաբար կլինի հիմա:

«Մենք ծնվել ենք մի աշխարհում, իսկ երբ համաճարակն ավարտվի, այն արդեն կլինի բոլորովին այլ՝ տնտեսության ուրիշ կառուցվածքով, միջազգային համագործակցության նոր սկզբունքներով և այլն»,- ընդգծել է նա և գրեթե վստահ է, որ դա իր անդրադարձը կունենա նաև արվեստում:

Նկարիչը նաև հիշել է, որ հունվարին, երբ Չինաստանի առողջապահության նախարարությունը ձևավորում էր բրիգադներ՝ համաճարակի կիզակետ՝ Ուհան քաղաք գործուղելու համար, դրանցում ընդգրկում էին նաև նկարիչների:

Եվգենի Ռուսակը վստահ է, որ նման ճգնաժամային պահերը դիտողական դարձնելը օգնում է հասկանալու, թե ինչպես է փոխվում հասարակության հոգեբանությունը: Նա նշում է, որ թվում է, թե այդ բանը կարելի անել նաև լուսանկարչության կամ տեսխցիկի միջոցով, սակայն վստահ է, որ երբ դա սկսում ես պատկերել թղթի վրա ձեռքով քաշած գծերի միջոցով, ապա կերպարը անցկացնում ես քո միջով, որը արտապատկերվում է բոլորովին այլ կերպով և հիշվում է նստվածք թողնելով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 46 անգամ