Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր թատրոնը կգործարկի իր հեռուստատեսությունը

04.13.2020


Այսօրվանից, ապրիլի 13-ից, Մոսկվայի նահանգային թատրոնը կունենա իր հեռուստատեսային ալիքը, որը նախատեսում է ամեն օր հանդես կգա մի նոր ծրագրով: Այդ մասին թատրոնի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Ինքնամեկուսացման ժամանակներում շատ ենք ցանկանում, որ չընդհատվի կապը մեր և հանդիսատեսների միջև: -հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը;

Նա նշել է, որ սոցիալական ցանցերում հանդես գալու հետ մեկտեղ նահանգային թատրոնի հեռուստատեսությունը, որի հաղորդումները կհեռարձակվեն YouTube հոսթինգով, ավելի կնպաստեն հանդիսատեսների հետ մերձեցմանը: Դա օգտակար կլինի նաև դերասանների համար, որոնք լիարժեք թատրոնում հանդես գալու և փորձեր անելու փոխարեն, գոնե, հնարավորություն կունենան ստեղծել էտյուդներ, իմպրովիզացիաներ, փոքր բայց ամբողջական ներկայացումներ: Հեռուստատեսության նախագծերում կլինեն նաև վարպետաց դասեր, առցանց ընթերցումներ, ուղիղ եթերում շփումներ, տնային ճեպապատկերներ և այլն:

Բեզրուկովը նշել է, որ իրենց համար գլխավորը կատեկերգական ժանրն է լինելու, որովհետև հիմա ամենակարևորը լավ տրամադրությունն է: Նրա կարծիքով դա լավագույն դեղն է, քանի որ ճնշվածության վիճակում, ճգնաժամի ուանհուսության ժամանակ «վերապրելը բարդ է»:

«Պետք է մնալ լավատես: Դրա համար էլ մենք հորինել ենք Մոսկվայի նահանգային թատրոնի հեռուստատեսությունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 44 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366>>հաջորդ