Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիթառը որպես ճակատագրի գլխավոր պահ

04.15.2020

75 տարի առաջ ծնվել է վիրտուոզ-գիթառահար, աշխարհահռչակ Deep Purple և Rainbow համույթներն ստեղծող Ռիչի Բլեքմորը: Նա համարվում է 20-րդ դարի նշանավոր և ազդեցիկ երաժիշտներից մեկը, որի անունը մեկ անգամ չէ, որ ընդգրկվել է բոլոր ժամանակների լավագույն գիթառահարների ցանկում:

Առաջին գիթառը նրա ձեռքերում հայտնվել է 11 տարեկանում: Դա եղել է նրա ճակատագրի գլխավոր պահերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Ինչպես նա է հետագայում հիշել, «այն անմիջապես գրավեց իմ ուշադրությունն իր գեղեցկությամբ»,- նշում է երաժշտի խոսքը «tvkultura.ru»-ն:

Բլեքմորը հանրությանն առաջին անգամ ներկայացել է 1960-ական թվականներին: Այն ժամանակ նա հանդես էր գալիս մի քանի խմբերում:

1968թ.-ին երաժիշտը միացավ Deep Purple համույթին, որի կազմը դեռ կայուն չէր և անընդհատ փոփոխվում էր: Առավել կայունն այստեղ նա էր և այդպես էլ երկրպագուների հիշողության մեջ մնաց որպես համույթի հիմնական անդամներից մեկը:

1975թ.-ին Բլեքմորը հիմնում է իր Rainbow ինքնուրույն խումբը, որը մասամբ ներշնչած էր միջնադարյան և բարրոկոյի երաժշտության տարրերով: Դա էլ բացատրվում էր այն հանգամանքով, որ ինքը՝ խմբի հիմնադիրը, հրապուրված էր թավջութակով և համերգներին հանդես էր գալիս այդ գործիքով:

Բլեքմորի անունը սերտ կապված է նաև Blackmore’s Night ֆոլք-ռոք համույթի հետ:

Նրա կատարողական վարպետությունը կրկնօրինակելու փորձեր են արել շատ երաժիշտներ: Սակայն նրա արվեստի որակն ու մակարդակն այդպես էլ մնում է եզակի:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 56 անգամ