Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2020-2021թթ ուս տարվա ընդունելությունը՝ ներածական ստեղծագործական թեսթերով

04.16.2020


Ռուսաստանի մշակույթի նախարարությանը ենթակա ուսումնական հաստատություններում դիմորդների 2020թ.-ի ընդունելության ներածական ստեղծագործական թեսթերը հիմնականում կանցկացվեն առցանց ռեժիմով՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Այդ մասին Ռուսաստանի մշակույթի նախարարի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նախարարությունը երկրի կրթության և գիտության ոլորտի գերատեսչության և ստեղծագործական բուհերի ռեկտորատների հետ մշակում է նաև առկա ռեժիմում լրացուցիչ թեսթավորման հնարավորությունների խնդիրը:

Հիմա հստակեցվում և ցուցակագրվում են բուհերի նախապատրաստման ուղղությունները, որոնց համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումների պայմաններում իրավունք կտրվի իրականացնել այդպիսի փորձեր: Նաև որոշակիացվում են քննությունների ժամկետները:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 48 անգամ