Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության երկու դեպք

04.17.2020

Անցած կիրակի, ապրիլի 12-ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի 40 տեխնիկական աշխատողների թեստավորմը երկու մարդու մոտ ի հայտ է բերել առանց սիմպտոմների կորոնավիրուսի հիվանդացություն: Նրանց ուղարկել են տնային կարանտինի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Տեխնիկական աշխատողների այդ խումբը նախապատրաստական աշխատանքներ Է իրականացնում թատրոնի հիմնական բեմի վերանորոգման համար: Թատրոնը փորձում է կարգավորել շենքում ծագած շինարարական բնույթի խնդիրները կապված 2021թ.-ին իր 100-ամյակի նշանավորման սպասվող հոբելյանական տոնակատարությունների հետ:

Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը տեղեկացրել է, որ «Վախթանգովյան թատրոնի բոլոր արտիստները և մյուս աշխատակիցները գտնվում են ինքնամեկուսացման մեջ» և թատրոնում որևէ բեմադրության փորձ չի իրականացվում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 48 անգամ