Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին ինքնամեկուսացման թեման արտահայտել է առնետների միջոցով

04.17.2020

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին, ստեղծել է մի նոր աշխատանք, որը նվիրված է ինքնամեկուսացմնան թեմային: Այդ ստեղծագործության լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru-ին:

«Իմ կինը չի սիրում, երբ ես աշխատում եմ տնից»,- գրել է Բենքսին իր նկար վրա:

Այս ստեղծագործության մեջ նա պատկերել է առնետների, որոնք տակն ու վրա են արել բնակարանի սանհանգույցը:

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հայտնի է սոցիալական և քաղաքական թեմաներով ստեղծած իր աղմկահարույց գործերով: Նրա նկատմամբ հետաքրքրությունը սաստկացվում է այն իրողության հիման վրա, որ նկարչին ոչ ոք չի ճանաչում: Թերևս միայն շատ մերձավոր մարդիկ կիմանան, թե իրականում ով է նա և ինչ է նրա իսկական անունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ