Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա.Կալյագին.«Կյանքը կկարգավորվի, սակայն այն լիարժեք չի լինի, եթե խարխլվեն թատրոնները»

04.20.2020


Այսօր, ապրիլի 20-ին, Ռուսաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքում հրապարակվել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Կալյագինի դիմումը, որտեղ նա իրենց երկրի իշխանության բոլոր մարմիններին կոչ է անում սատար կանգնելու թատրոններին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «stdrf.ru»–ին:

Կալյագինը նշում է, որ ոչ մեկը ճիշտ չգիտի, թե երբ կավարտվի կորոնովիրուսի պատճառով հայտարարված կարանտինը, թեև բոլորը հավատում են դրա բարեհաջող վերջին: Իսկ մարտի 25-ից սկսած Մոսկվայի բոլոր թատրոնները դադարեցրել են գործունեությունը և հայտնվել ծանր վիճակում:

Նա իշխանության մարմիններին խնդրում է, որ չմոռանան թատրոնների մասին:

«Համաճարակը կավարտվի, կյանքը կկարգավորվի, սակայն այն լիարժեք չի լինի, եթե խարխլվեն թատրոնները»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ այդպիսի վտանգը միանգամայն իրական է:

Ընդ որում, Կալյագինը իր խոսքը բոլոր ատյանների իշխանության մարմիններին ուղղում է, ոչ միայն պետական, այլև ոչ պետական թատրոնների անունից, որոնց վիճակը շատ ավելի ծանր է, քանի որ այդ մշակութային օջախները գոյատևում եև բացառապես վաճառված տոմսերի բերած եկամուտով:

Կալյագինը նշել է, որ թեև թատերական դահլիճները փակ են, սակայն թատրոնները շարունակում են հանդիպումները իրենց հանդիսատեսների հետ առցանց տիրույթում, որի միջոցով հեռարձակվում են ներկայացումների, արտիստների հեղինակած տարբեր թեմատիկ սյուժեների տեսագրություններ, հարցազրույցներ և այլն:

«Աշխատում է նաև մեր միությունը»,- փաստել է Ալեքսանդր Կալյագինը և պաշտոնական աղբյուրներին խնդրել իրենց նույնպես տեղեկացնել, թե ինչ քայլեր են իրականացվում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գործող թատրոնների օժանդակության ուղղությամբ:

Նա նշել է, որ ոչ բոլոր տարածաշրջաններում են իրականացվում թատրոններին ու արտիստներին օժանդակելու աշխատանքներ, որոնցից հատկապես ծանրն արձանագրվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ, թեև 2020թ.-ի բյուջեով հատկացումներ են սահմաված, սակայն թատրոնները հայտնվել են նոր բեմադրությունների համար հատկացվելիք միջոցների բացակայության լիակատար փաստի առջև: Իսկ քանի որ թատրոններն էլ չեն աշխատում և չունեն սեփական եկամուտներ, բաց է մնում այդ կորուստները փոխհատուցելու հարցը:

«Պետք է հասկանալ, որ կարանտինի վերացումից հետո, հանդիսատեսներն անմիջապես չեն վազի թատրոն,- նշել է Կալյագինը և ավելացրել,- իսկ դա նշանակում է, որ ներկայացումների տոմսերի վաճառքից կայուն եկամուտները միանգամից չեն հայտվի»:
Եվ այդ հիմնախնդիրը կծագի Ռուսաստանի բոլոր թատրոնների առջև:

Իր դիմումի վերջում Կալյագինը նշել է, որ համաճարակի ցնցումը հսկայական է լինելու, այն կանդրադառնա ոչ միայն տնտեսության, այլև հասարակական տրամադրությունների վրա և հենց այդտեղ առաջին տեղում կհայտնվի մշակույթը՝ թատրոնները, կինոն, թանգարանները...

«Դրանք կորցնել չի կարել»,- եզրափակել է իր խոսքը Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 939 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ