Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպեսզի թանգարանը չկորցնի ռեկորդային հաճախելիությունը

04.20.2020


Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան զգուշացրել է լսարանը առցանց հարթակում էքսկուրսիաներով, դասախոսություններով և հեռահաղորդումներով գերհագեցնելու ռիսկի մասին: Նա նշել է, որ նման միջոցառումների թիվը համաճարկի պայմաններում զգալիորեն ավելացել է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Առցանց կոնտենտ կա և սոցիալական ցանցերում, և YouTube-ում: Դա չափազանց շատ է և հագեցման ռիսկ իրոք կա»,- նշել է նա և ընդգծել, որ այդ մասին գիտեն իր բոլոր գործընկերները այն պահից ի վեր, երբ սկսվեցին առցանց հեռարձակումները: Նա կարծում է, որ պետք է բոլորով պայմանավորվեն, թե ինչը, երբ ցուցադրեն և չափից ավելի «չկերակրենք մեր այցելուներին՝ նրանց վրա նետելով ողջ ոսկե ֆոնդը»: Նա կարծում է, որ այդ հարցում պետք է շատ զգույշ լինել:

Դրա հետ միասին նա նշել է, որ առցանց տարածությունում, այնուամենայնիվ, պետք է ներկա լինել, որպեսզի թանգարանը չկորցնի ռեկորդային այն հաճախելիությունը, որին իրենց հաստատությունը հասել էր մինչև համաճարակը:

Տրեգուլովան նշել է, որ անցյալ տարի Տրետյակովյան պատկերասրահ է այցելել 2մլն 835 հազար մարդ: Թանգարանը իր գոյության ընթացքում առաջին անգամ Լոնդոնի The Art Newspaper պարբերականի վարկանիշով մտել է առավել շատ հաճախորդ ընդունող աշխարհի 20 լավագույն թանգարանների մեջ: Համաշխարհային մակարդակով բարձր հաճախումների ցուցանիշներ են գրանցվել նաև 2020թ.-ի հունվար և փետրվար ամիսներին:

«Եթե մենք հիմա կանգ առնենք և բացակայենք առցանց տիրույթից, ապա հետագայում կհայտնվենք այնպիսի ռիսկային իրավիճակում, երբ ստիպված կլինենք աշխատել կրկնակի կամ եռակի լարվածությամբ, որպեսզի վերադարձնենք մեր այցելուներին»,- ընդգծել է Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրենը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 41 անգամ