Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիրքը ձեռքին հեռացավ... պատուհանով

04.21.2020


Նախօրեին, ապրիլի 20-ին, Սանկտ-Պետերբուրգի «Պորյադոկ սլով» ինտելեկտուալ մասնավոր գրախանութը հանդես է եկել առցանց տարածքում աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին մի տեղ համախմբվելու հետաքրքիր նախաձեռնությամբ; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Գրախանութի աշխատակիցները կոչ են անում իրենց գործընկերներին հիշել, որ «գրախանութների կյանքը դա քաղաքակրթական մասշտաբի մշակույթ է» և խնդրում են միանալ միջազգային ֆլեշմոբին, որը նպատակ ունի #bookstorestories հեշտեգում տեղադրել գրավաճառների կյանքում տեղ գտած հետաքրքրաշարժ պատմությունները:

Այդպիսի կարճ պատումների իր ունեցած հիշողություններով առաջինը արտահայտվել է պետերբուրգյան «Պորյադոկ սլով» գրախանութի տեսականու բաժնի տնօրեն Աննա Իզակարը: Ներկայացնում ենք գրքերի խանութի աշխատակցուհու իրական պատմություններից մի քանի օրինակ.

- Խանութ մտավ շատ նպատակամղված մի տիկին, իր ետևից կանչելով տխուր տղամարդուն: Տիկինը դրամարկղում պահանջեց «Ռուսական ավանգարդի հանրագիտարանի» 4 հատորները ( ընդհանուր արժեքը՝ 50 հազար ռուբլի): Տղամարդը լուռ հնազանդությամբ վճարեց, դատապարտվածի նման վերցրեց հանրագիտարանի ծանր հատորների փաթեթը և հարցրեց տիկնոջը. «Ես կատարեցի իմ ամուսնական պարտականությունը: Հիմա դու բավարարվա՞ ծ ես...»:

- Մեծ ծաղրածու, ռեժիսոր և մնջախաղաց Վյաչեսլավ Պոլունինը «Պորյադոկ սլով» գրախանութում դասախոսություն կարդալուց հետո գնեց «Պերֆորմանական գեղագիտություն» գիրքը և այդ գիրքը ձեռքին հեռացավ... պատուհանով:

- Չինացի զբոսաշրջիկին շատ էր հետաքրքրում «Անհայտ տեղեկություններ Նեկրասովի կյանքից» գիրքը: Ողջ հայտնիները նա արդեն ուսումնասիրել էր...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 37 անգամ