Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ովքեր ապրիլի 23-ին գնում էին գիրք, որպես նվեր ստանում էին վարդ

04.23.2020


Ապրիլի 23-ը նշվում է որպես գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Այս ավանդույթը մեկնարկել է 1995թ.-ի նոյեմբերի 15-ին, երբ UNESCO-ի 28-րդ նստաշրջանի № 3.18 որոշմամբ և շարունակվում է նշվել ամեն տարի:

Որոշումը նպատակ ուներ լուսաբանել և զարգացնել մշակութային ավանդությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրքերը հանդիսանում են գիտելիքների տարածման առավել կարևոր միջոցները:

Ապրիլի 23-ը համաշխարհային գրականության կարևոր ամսաթիվ է համարվում: Այսպես, այդ օրն են ծնվել գրողներ Մորիս Դրյուոն (Ֆրանսիա), Հալդոուր Լաքսնեսը (Իսլանդիա) և Մանուել Միխեա Վալեխիոն (Կոլումբիա): Բացի այդ, 1616թ.-ի այս օրը համարվում է համաշխարհային գրականության խոշորագույն ներկայացուցիչներ Միգել դե Սերվանտեսը և Ուիլյամ Շեքսպիրը:

Թեև պաշտոնապես գրքի օրը միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հատուկ որոշմամբ հաստատել է 1995թ.-ին, բայց իրականում այն սկսել են նշել շատ ավելի վաղ: 1923թ.-ին Կատալոնիայում գրավաճառները որոշել են կազմակերպել գրքի վաճառքի մեծ տոնավաճառ՝ ի նշան Սերվանտեսի, Ուիլյամ Շեքսպիրի և Ինկի Գարսիլասո դե լա Վեգայի հիշատակի: Բոլորին, ովքեր ապրիլի 23-ին գնում էին գիրք, որպես նվեր ստանում էին վարդ՝ ի նշան ընթերցանության նկատմամբ կատալոնացիների առանձնահատուկ վերաբերմունքի: Ավանդաբար այդ օրը աշխարհի շատ երկրներում սկսեցին կազմակերպվել գրքի տոնավաճառներ և ցուցահանդեսներ:

Սակայն, 2020թ.-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ միջոցառումները անցկացվում են առցանց վիրտուալ տիրույթում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 20 անգամ