Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ժամանակակից շվեդ հայտնի գրող Փեռ Ուլով Էնքվիստը

04.27.2020


85 տարեկան հասակում կյանքից հեռացել է Շվեդ գրող և դրամատուրգ Փեռ Ուլով Էնքվիստը: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է նրա ընտանիքը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Էնքվիստն ավելի քան 20 վեպի, ինը պիեսի և 5 կինոսցենարի հեղինակ է:

«Էնքվիստի նշանակությունը 1960-ական թվականների Շվեդիայի մշակութային կյանքում դժվար է գերագնահատել: Նա սոցիալական ուղղվածության գրողի համար հորինել է մոդել, որն ազդել է երիտասարդ գրողների սերնդի վրա»,- գրողի գործունեությանը տված իր գնահատականում շեշտել է շվեդական հրատարակություններից մեկի ներկայացուցիչը:

Փեռ Ուլով Էնքվիստը պատանեկությունն անցկացրել է Շվեդիայի հյուսիսում: Սովորել և ավարտել է երկրի հնագույն Ուպսալա քաղաքի համալսարանը և ստացել փիլիսոփայութէյան մագիստրի աստիճան:

Աշատել է որպես լրագրող: Եղել է Շվեդիայի թեթև ատլետիկայի աչքի ընկնող մարզիկներից մեկը և ընդգրկվել է բարձրություն ցատկող լավագույն սպորտսմենների հնգյակում (նրա անձնական ռեկորդը այդ մարզաձևում եղել է 1,97 մետր):
Էնքվիստի առաջին վեպը լույս է տեսել 1961թ.-ին:

Նա ստեղծագործել է պատմական-ինտելեկտուալ ոճի գործեր: Դրանցից շատերը, ինչպես նաև որոշ պիեսներ էկրանավորվել են շվեդ հեղինակավոր ռեժիսորների կողմից, որոնց թվում է նաև համաշխարհային կինոյի նշանավոր նրա հայրենակիցը՝ Ինգմար Բեգմանի նկարահանած «Կերպարներ ստեղծողները» հեռուստատեսային ֆիլմը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 569 անգամ