Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացած և չեղարկված միջազգային կինոստուգատեսերը միևնույն առցանց տիրույթում

04.29.2020


Մայիսի 29-ից հունիսի 7-ին կայանալիք «We Are One: A Global Film Festival» առցանց-կինոփառատոնում կցուցադրվի 20 միջազգային կինոստուգատեսերի, այդ թվում նաև Վենետիկում և Կաննում կորոնավիրուսի պատճառով չեղարկված կինոֆորումների ժապավենները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Առաջիկայում կհրապարակվի այս առցանց միջոցառման ծրագիրը, որտեղ կընդգրկվեն խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ կինոնկարներ: Դրանց մեջ կլինեն ինչպես Վենետիկի, Կաննի և Բեռլինի, այնպես էլ Տորոնտոյի, Նյու-Յորքի, Լոկարնոյի, Սան-Սեբաստյանի, Կառլովի-Վարի և էլի մի շարք միջազգային կինոփառատոնների ծրագրերում նշված ֆիլմեր:

10-օրյա առցանց կինոմարաթոնին, որը կազմակերպել է Նյու-Յորքի Tribeca Film Festival-ը, կմիանա նաև «Անսի» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը:

«Մենք հաճախ ենք խոսում ներշնչման, սահմանները հաղթահարելու, տարբերությունների, մարդկանց միավորելու և աշխարհը առողջացնելու հարցում կինոյի յուրահատուկ դերի մասին,- հայտարարել է Tribeca Film Festival-ի գլխավոր տնօրեն Ջեյն Ռոզենթալը,- մենք հուսով ենք, որ հանդիսատեսները կստանան պատկերացում այն մասին, թե ինչն է յուրաքանչյուր փառատոնին դարձնում յուրահատուկ և կգնահատեն արվեստը և կինեմատոգրաֆիայի ուժը»:

Անվճար առցանց ցուցադրությունները կիրականացվեն YouTube-ի We Are One տիրույթում՝ առանց գովազդային հոլովակների, սակայն նվիրատվությունները կողջունվեն: Հանդիսատեսները ցանկության դեպքում իրենց զոհաբերությունները կարող են կատարել Առողջապահության միջազգային կազմակերպությանը և COVID-19-ի դեմ պայքարի հիմնադրամին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 20 անգամ