Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չկա կինոյի մոգականությունը զգալու ավելի լավ միջոց, քան...

04.29.2020


Ամերիկյան կինոակադեմիան փոփոխություններ է կատարել իր կանոնադրության մեջ, որի համաձայն 2021թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն կտրվի նաև իրենց սահմանած ստանդարտներին համապատասխան այն կինոնկարներին, որոնց պրեմիերաները COVID-19 համաճարակի պատճառով կայացել են առցանց տիրույթում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «oscars.org» -ին:

«Ակադեմիան աներեր հավատում է, որ չկա կինոյի մոգականությունը զգալու ավելի լավ միջոց, քան ֆիլմերը կինոթատրոնում դիտելն է: Մեր նվիրվածությունը դրան անփոփոխ է: Բայց և այնպես COVID-19-ի պատմությունը մեզնից պահանջում է ժամանակավոր բացառություն կատարել մեր կանոններում»,- գրել է կինոակադեմիան իր հայտարարության մեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 18 անգամ