Կյանքից հեռացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը04.30.2020
Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացել Բոլլիվուդի հայտնի դերասան Ռիշի Կապուրը: Նա հիվանդ էր քաղցկեղով: Այդ մասին «ndtv.com»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռիշի Կապուրը հնդկական կինոյի նորարար, դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին է: Նա համարվում էր այս բոլլիվուդյան կինոաշխարհը յուրովի հարստացնող արտիստական ընտանիքի ավագներից վերջին ներկայացուցիչը:
Ռիշի Կապուրը առաջին անգամ նկարահանվել է իր հոր բեմադրած «Իմ անունը Ծաղրածու է» (1970թ.) կինոնկարում:
Երիտասարդ դերասանին առաջին մեծ հաջողությունն այցելել է «Բոբբի» (1973թ.) ֆիլմից հետո: Այս կինոժապավենը, որը նույնպես նրա հոր բեմադրած աշխատանքներից է, նրան Հնդկաստանում բերեց տարվա արտիստի կոչում:
Դրանից հետո նա նկարահանվել է «Վրիժառուն» (1976թ.), «Ամարը, Աքբարը, Անտոնին» (1977թ.), «Կույր սեր»(2006թ.) և այլ ֆիլմերում: