Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի նախարարը հիվանդացել է կորոնավիրուսով

05.06.2020


Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին տեղեկացնում են «lenta.ru»-ն, «gazeta.ru»-ն և էլի մի շարք ռուսական լրատվամիջոցներ:

Գերատեսչության մամլո քարտուղար Աննա Ուսաչյովան հաստատել է այդ տեղեկատվությունը: Նա ասել է,որ Լյուբիմովայի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով և դեռ հոսպիտալացման կարիք չի զգացվում:

Լյուբիմովան Ռուսաստանի կառավարության 3-րդ անդամն է, որի մոտ հայտնաբերվել է COVID-19:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այդ հիվանդության ախտանիշեր են հայտնաբերվել նաև երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Շինարարության և բնակ-կոմունալային տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 28 անգամ