Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիեզերքում նկարահանվելիք առաջին լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերասանը հայտնի է

05.07.2020


Հոլլիվուդյան գերաստղ Թոմ Կրուզը պլանավորել է ֆիլմ նկարահանել տիեզերքում: Այդ մասին «deadline.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սա համաշխարհային կինոյի պատմության մեջ կլինի տիեզերքում նկարահանված առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը: Իր ծրագիրը արտիստը կիրականացնի ԱՄՆ-ի տիեզերական հետազուտությունների ազգային գործակալության (NASA) և իր բազմաթիվ բիզնես ծրագրերը երկրամերձ և ավելի հեռուուղեծրերի հետ կապող, միլիարդատեր Իլոն Մասկի հետ համագործակցելով:

Ծրագրի նախապատրաստման այս փուլում դեռ անհայտ է, թե ով է լինելու կինոնկարի ռեժիսորը և ամերիկյան որ կինոստուդիան հանձն կառնի միանալ այս մեծամասշտաբ նախաձեռնությանը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 24 անգամ