Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային անթոլգիա նվիրված նոր կորոնավիրուսի ժամանակաշրջանին

05.08.2020

Աշխարհի տարբեր երկրների մի քանի տասնյակ բանաստեղծ միավորվել և սկսել են ձևավորել բանաստեղծությունների վիրտուալ անթոլոգիա, որտեղ հներկայացված են նոր կորոնավիրուսի համաճարակի և դրա ազդեցության տակ գրված գործերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Միջազգային այդ նախագիծը կոչվում է «Coronaverse– Կորոնավիրուսային ժամանակաշրջանի բանաստեղծություններ» անունը և մեկնարկել է 2020թ.-ի մարտին՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Բելգիայում, Բելեռուսում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Կանադայում, Մոլդովիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Էստոնիայում:

«Մենք հավաքում և նախագծի կայքում հրապարակում ենք տարբեր երկրներ ներկայացնող ռուսալեզու հեղինակների»,- տեղեկացրել է այս նախաձեռնության հեղինակներից մեկը Ռիկա Կացովան:

Նա բացատրել է, որ իրենց նախագծի անվանման մեջ «Coronaverse» բառը կազմված է վիրուսի «Corona» անվանման և լատիներեն «verse» բառից, որը նշանակում է բանաստեղծություն:

Այսօր այս նախագծի պաշտոնական կայքում արդեն հրատարակվել են մոտ 90 հեղինակների գործեր: Ընդ որում, դրանք հայտնի բանաստեղծներ են, որոնց թվում են Վերա Պավլովան, Մաքսիմ Ամելինը, Ալեքսանդր Գորոդնիցկին և ուրիշները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 22 անգամ