Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր «Ավատարը» կարժենա 1 մլրդ դոլար

05.12.2020


Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի նոր նկարահանումների բյուջեն կազմում է 1 մլրդ դոլար է: Այդ մասին տեղեկացնում է «independent.co.uk»-ն:

Հայտնի ֆիլմի սիքվելի նկարահանումներին ձեռնամուխ եղած ռեժիսորը ծրագրել է Պանդորա մոլորակի և նրա բնակիչների մասին թողարկել մի քանի կինոնկար:

Նոր սիքվելը նախատեսված է թողարկել 2021թ.-ին: Եվս մեկն էլ նախատեսվում է հանդիսատեսին ներկայացնել 2023թ.-ին: Եթե դրանք նույնպես հաջողության արժանանան, ապա ենթադրվում է, 2024 և 2025թթ.-երին հաջորդաբար թողարկել նաև ֆիլմի 4-րդ և 5-րդ մասերը:

«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները թույլատրել են այդ երկրում վերականգնել նկարահանումները, որոնք դեռևս մարտ ամսին ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ավատարի սիկվելի շատ դրվագներ նկարահանվում են Նոր Զելանդիայում և նախատեսվում է, որ այդ աշխատանքները առաջիկայում կշարունակվեն:

Ջեյմս Քեմերոնը հույս է հայտնել, որ ֆիլմի թողարկման ժամկետները չեն փոփոխվի: Իսկ առայժմ նա Ամերիկայում է և զբաղված է այդ կինոնկարի համակարգչային գրաֆիկական ձևավորմամբ:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 607 անգամ