Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծաղիկներ, որոնք կցանկանար ուղարկել նրանց

05.13.2020

Մոսկվայի Մուլտիմեդիայի արվեստի թանգարանը սահմանել է անժամկետ անվճար մուտքի իրավունք բժիշկների և բուժաշխատողների համար: Թանգարանը նաև մեկնարկել է «Ծաղիկներ բժիշկներին» ֆլեշմոբը: Այստեղ նաև, ծրագրում են լավագույն աշխատանքների ցուցահանդես, որը կներկայացվի ինքնամեկուսացման ռեժիմը չեղարկելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մուլտիմեդիայի արվեստի թանգարանը, ինչպես և մշակույթի շատ այլ հաստատություներ, այցելուների համար փակ են մարտ ամսից, սակայն այստեղ բժիշկների և մյուս բուժաշխատողների մուտքը միշտ կլինի անվճար, այդ մասին հայտարարել է հաստատության տնօրեն Օլգա Սվիբլովան:

«Ծաղիկներ բժիշկներին» անվանված հետաքրքիր և յուրահատուկ ֆլեշմոբը նույնպես հիպոկրատի երդմանը իրենց հավատարմությունը ցուցաբերած մարդկանց նկատմամբ երախտագիտության մի դրսևորում է:

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է նկարել, լուսանկարել կամ համակարգչով ստեղծել ծաղիկներ, որոնք նա կցանկանար ուղարկել նրանց, որոնք փրկում են մեր կյանքերը՝ վտանգելով սեփականը»,- նշել է թանգարանի տնօրենը՝ կոչ անելով առաջադրված թեմայով ստեղծագործելու բոլորին՝ լինի մեկ մարդ, թե՝ երեխաների հետ կամ՝ ողջ ընտանիքով: Մուլտիմեդիայի արվեստի թանգարանի տնօրենը կոչ է անում ծնողներին, որպեսզի նրանք երեխաներին պատմեն բժիշկների ու նրանց աշխատանքի մասին, կարդան բժիշկ Այբոլիտի մասին հեքիաթը, բացատրեն բժշկի մասնագիտության մարդասիրական մեծ խորհուրդը...

Հանձնարարված թեմայով աշխատանքների լավագույն օրինակներով կկազմակերպվի ցուցահանդես, որը իր դռները այցելուների առաջ կբացի ինքնամեկուսացման ռեժիմի ավարտեվելուն պես:

«Հուսով ենք, որ բոլորիս ուշադրությունը բժիշկների հանդեպ չի անէանա, երբ վիրուսը կհաղթահարենք և համաճարակային իրավիճակը կավարտվի»,- իրենց այս նախաձռնության մասին խոսքը ամփոփել է Մոսկվայի Մուլտիմեդիայի արվեստի թանգարանի տնօրենը:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հիվանդների թիվն աշխարհում հատել է 4 մլնի սահմանը: 282 հազար մարդ մահացել է: Ռուսաստանում վիճակն օր-օրի ավելի է ծանրանում: Այստեղ վարակվածների թիվը հասել է 232 243-ի: Նրանցից բուժվել են 430 512 մարդ: Մահացել են 2 116-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 78 անգամ