Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախարարը բուժվել է կորոնավիրուսից և վերադարձել աշխատանքի

05.15.2020


Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, առողջացել է և վերադարձել աշխատանքի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Բարեբախտաբար հիվանդությունը ընթացավ թեթև ձևով»,- ասել է նախարարը և ավելացրել, որ բուժվել է տանը, գրեթե երեք շաբաթվա ընթացքում:

Նա նաև նշել է, որ կարանտինի պայմաններում աշխատանքային պայմանները ավելի դժվար են եղել, սակայն աշխատանքները թե նախարարության աշխատակիցների և թե մասնագիտական ոլորտների ներկայացուցիչների հետ ընթացել են հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկատվությունը հրապարակվել էր մայիսի 6-ին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 16 անգամ