Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստներն ի նպաստ բժիշկների դրամահավաքի գլխավոր մասնակիցներ

05.18.2020


Նախօրեին, մայիսի 17-ի կեսօրին, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի БДТdigital համացանցային տիրույթում կայացել է բարեգործական մարաթոն, որի ընթացքում պետերբուրգցի նշանավոր արտիստները Մոսկվայի թատրոնի իրենց ոչ պակաս նշանավոր գործընկերների հետ ընթերցել են տարբեր վավերագրական պատմություններ, որոնց հեղինակները բժշկության ոլորտի ներկայացուցիչներ են:

Ալիսա Ֆրեյնդլիխը, Օլեգ Բասիլաշվիլին, Սվետլանա Կրյուչկովան և էլի շատերը հանդես են եկել առցանց հանդիսատեսի առջև՝ ի նշան Covid-19-ի դեմ գիշեր ու զոր պայքարող պետերբուրգցի բուժաշխատողների նկատմամբ երախտագիտության և օժանդակության:

Մարաթոնի ընթացքում հանդիսատեսները ի նպաստ պետերբուրգցի բուժաշխատողների կատարել են դրամական զոհաբերություններ:

Հավաքված բոլոր միջոցները մարաթոնի կազմակերպիչները կփոխանցեն Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 13 անգամ