Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցտեսություն և բարև Ռոտերդամ

05.18.2020


Անցած հանգստյան օրերին, մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը, կայացել է չեղյալ հայտարարված «Եվրատեսիլ 2020» մրցույթի կազմակերպիչների խոստացած համերգը՝ այդ միջոցառմանը հայտագրված երգիչների և նախորդ տարիների հաղթողների մասնակցությամբ: Առցանց հեռարձակված համերգին մասնակցել են 41 երկիր ներկայացնող երգիչներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Համերգը վարող Յան Սմիթը և Էդսիլիա Ռոմբլին հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ «Եվրատեսիլը» հանդես է գալիս ոչ թե մրցութային ձևաչափով, այլ որպես երգիչների յուրահատուկ համագործակցություն և, որ մասնակիցները թեև գտնվում են միմյանցից հեռու տարածությունների վրա, սակայն բոլորը միասին են:

65-րդ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը պետք է կայանար մայիսի 12-16-ին, Ռոտերդամում: Սակայն այն չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատճառով:

Մայիսի 17-ին «Եվրատեսիլ»-ի նոր գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը հայտարարեց, որ 2021թ.-ին մրցույթը կկայանա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում:





Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 19 անգամ