Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մունկի «Ճիչը» քայքայվում է խոնավության պատճառով

05.19.2020

Աշխարհի արվեստագետները վաղուցվանից վիճում էին այն հարցի շուրջ, թե ինչու է գունաթափվում Էդվարդ Մունկի հանրահայտ «Ճիչ» նկարը: Այդ մասին «tvkultura.ru» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ կտավի գլխին կախված վտանգը պարզբանելու փորձերը դժվարությունների էին հանգեցնում նկարչի օգտագործած ներկերի փորձարարական բնույթի պատճառով:

Նախկինում շրջանառվում էր այն կարծիքը, որ նկարի որակի կորստի պատճառը լույսի ներգործությունն է: Այդ իսկ պատճառով «Ճիչը» պահվում էր կիսախավար սրահում և ցուցադրվում էր վերահսկվող ցածր լուսավորության ներքո: Մասնագետների հետազոտությունների նոր արդյունքները ցույց են տվել, որ լույսը կտավի վրա մեծ ներգործություն չի թողնում, իսկ, ահա, սրահի խոնավության մակարդակը կատարում է որոշիչ դեր:

Կտավի գույների աննշան նմուշների ռենտգեն-վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ նկարը կարող է քայքայվել չափից դուրս խոնավության պատճառով: Նրանք եզրակացրել են, որ մշտական ցուցադրության համար միջավայրի խոնավությունը չպետք է գերազանցի 45 տոկոսը:

«Այժմ Մունկի թանգարանը նկարը պահում է միջավայրի 50 տոկոս խոնավության և Ցելսիուսի 20 աստիճանի պայմաններում: Այդպիսի պայմաններ պետք է պահպանվեին նաև նոր թանգարանում, որը նախատեսվում էր բացել այս (2020թ.-ի –խմբ.) գարնանը: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես համատեղենք մեր հետազոտության արդյունքները այն պայմանների հետ, որոնք օպտիմալ ձևով պետք է համապատախանեն նաև մյուս ցուցանմուշների պահպանության նորմերին»,- հայտարարել է Օսլոյի Մունկի թանգարանի տնօրեն Եվա Թվեյթը:

Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարը «բնության անվերջանալի ճիչի» արտահայտությունն է: Իր էմոցիոնալ վիճակը ներկայացնելու համար նկարիչը հատուկ ընտրել է վառ գույներ: Նա ստեղծել է այս նկարի երկու տարբերակ, մեկը՝ 1893թ.-ին, մյուսը 1910թ.-ին: Հենց երկրորդ տարբերակն էլ դարձել է մասնագետների ուսումնասիրության առարկան: Այն այցելուներին կներկայացվի Օսլոյի Մունկի թանգարանի վերակռուցման աշխատանքներն ավարտելուց հետո:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 12 անգամ