Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրացական քվեվրիին UNESCO-ն շնորհել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ

12.06.2013


Մեծ կավե կարասներում գինի պատրաստելու վրացական ավանդական եղանակին՝ քվեվրիին UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի նստաշրջանը շնորհել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ, հաղորդում է «newsgeorgia.ru»-ն՝ հղում անելով Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը:

Նշենք, որ այդ նստաշրջանը դեկտեմբերի 2-7-ը տեղի է ունենում Բաքվում, որի իշխանությունների անմիջական հրահանգով ոչնչացվեցին Նախիջևանի Ինքնավար Մարզում գտնվող Ջուլվա քաղաքի գերեզմանոցի հազարավոր բարձրարժեք խաչքար կոթողները:

Վրաստանը 2007թ.-ին միացել է «ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» UNESCO-ի կոնվենցիային:

Այս միջազգային կառույցն ավելի վաղ ազգային նշանակության մշակութային ժառանգության կարգավիճակ էր տվել նաև գինի պատրաստալու եղանակին իր անունը փոխանցած նույնանուն կավե մեծ կարասին՝ քվեվրիին, որը վրացական գյուղերում օգտագործվում է գինի պահելու համար:
    Դիտվել է 521 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248