Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլի» բոլոր ժամանակների լավագույն երգը՝ ըստ BBC-ի

05.20.2020

1970-80-ական թվականներին մեծ մասսայականություն վայելող շվեդական ABBA համույթի «Waterloo» ստեղծագործությունը ճանաչվել է«Եվրատեսիլ» միջազգային մրցանակաբաշխության բոլոր ժամանակների լավագույնը երգը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Այդ եզրակացությունը ձևավորվել է հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

«Waterloo» երգով ABBA -ն «Եվրատեսիլում» հանդես է եկել 1974թ.-ին: Դրանից հետո այդ ստեղծագործությունը գլխավորեց համաշխարհային հիթ շքերթները՝ համույթին բերելով մեծ հռչակ: Հավելենք, որ այդ ժամանակ ընդհանուր առմամբ վաճառվեց այդ երգը ներառող ավելի քան 6 մլն ձայնապնակ:

2020թ.-ի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը «Եվրատեսիլը վառում է լույսը» համերգի հեռարձակման ժամանակ, որը կազմակերպվել էր ընթացիկ տարում կորոնավիրուսի պատճառով չեղյալ հայտարարված «Եվրատեսիլ- 2020»-ի մասնակիցների և նախորդ տարիների հաղթողնեի մասնակցությամբ, հանդես եկավ նաև ABBA-ն:

Հաղորդավարները նշեցին, որ նրանց կատարումը առավել մասսայական և հիշարժան երգերից մեկն է մրցույթի ողջ պատմության մեջ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 621 անգամ