Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոսկերչական զարդերի շուկան փլուզվել է 50-70 տոկոսով

05.21.2020


Կորոնավիրուսի համաճարակը փլուզել է Ռուսաստանի ոսկերչական զարդեղենի շուկայի 50-70 տոկոսը: Այդ մասին «kommersant.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իսկ «ՏԱՍՍ»-ը հղում անելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը տեղեկացնում է, որ այդպիսի ապրանքների արտադրության ծավալը նվազել ՝ 30-50 տոկոսով:

Համապատասխան գերատեսչական կառույցները այս երևույթը բացատրում են սպառողական պահանջարկի տեղափոխմամբ՝ դեպի առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև արտարժույթի կուրսի բարձրացմամբ պայմանավորված ոսկերչական առարկաների արտադրության համար անհրաժեշտ հումքի գների աճով:

Այս կապակցությամբ ՌԴ արդյունաբերության և առևտրի և Տնտեսական զարգացման նախարարությունները դիմել են կառավարությանը, որպեսզի վերջինս քննարկի ոսկերչության ոլորտը կորոնավիրուսի հետևանքով առավելագույնս տուժած ձեռնարկությունների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը:

Միաժամանակ ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչություններում այն կարծիքին են, որ զարդեղենի վաճառքի նվազումը լուրջ ազդեցություն չի թողնի այն արտադրությունների վրա, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղների վաճառքով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 9 անգամ