Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երեք սցենար կարանտինի օրերին

05.21.2020


Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Սթիվեն Սոդերբերգը կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի ժամանակամիջոցում կարողացել է գրել երեք տարբեր սցենարներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «/iz.ru»-ին:

Նա խոստովանել է, որ այդքան արդյունավետ չէր աշխատել սկսած 1985 թ.-ից: Հիմա 6 շաբաթվա ընթացքում նա նորից մաքրագրել է մի սևագիր, Դևիդ Լևինի «Արևի քաղաքը» վեպի հիման վրա ստեղծել է մի սցենար և գրել է 1989թ.-ին Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Սեքս, սուտ և տեսագրություն» իր դեբյուտային ֆիլմի շարունակությունը:

«Ես երկար ժամանակ կրում էի սիքվելի գաղափարը և, կարծես թե, գտա, թե ինչպես դա անեմ: Հուսով եմ այդ սցենարով ֆիլմ կնկարահանեմ»,- ասել է կինոռեժիսորը:

Սթիվեն Սոդերբերգը աշխարհում առավել շատ հայտնի է իր «Օուշենի բարեկամները», «Էրին Բրոկովիչ» կինոնկարներով և «Նիքերբորգեր հիվանդանոցը» սերիալով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ