Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեփորահարի մոտից օդը դուրս է մղվում 5-10 մետր

05.25.2020

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը կորոնավիրուսի պատճառով գործունեությունը դադարեցրած թատրոնների աշխատանքը վերականգնելու հնարավորություններից մեկը տեսնում է հանդիսասրահում մարդկանց շախմատաձև դիրքավորվելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mk.ru»-ին:

Թատրոնում այդ կարգով տեղավորելու տեխնալոգիան նախարարությունը չի պարտադրում, սակայն արդեն մշակված ճանապարհային քարտեզի համաձայն նախատեսվում է, որ այդ մշակութային հաստատություններում առաջին հանդիսատեսները պետք է հայտնվեն սեպտեմբերին:

Պաշտպանելով այդ առաջարկությունը, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը նշել է, որ համաճարակից հետո դա կարող է դառնալ «թատրոն և սովորական կյանքին վերադառնալու առաջին քայլը:

Նա նաև նշել է, որ հանդիսատեսների շախմատաձև տեղավորելու փուլում իրենց թատրոնի ավագ տարիքի աշխատակիցները չեն հրավիրվի աշխատանքի (նկատի ունի 65-ն անց աշխատակիցներին-խմբ.):

Իսկ ահա «Մոդերն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Գրիմովը նախարարության այդ առաջարկությունը որակելով որպես մութ թունելի վերջում երևացող լույս, այնուամենայնիվ դրա իրականացմանը մոտենում է մեծ վերապահումներով: Նա կարծում է, որ , այնուամենայնիվ, շախմատաձև դասավորությունն իր մեջ թաքցնում է բազմաթիվ բարդություններ: Օրինակ, ինչպես պետք է վարվել հանդերձարանի, բուֆետի, դերասանների և առաջին շարքերում նստողների պարագայում: «Նույնիսկ շեփորահարի մոտից օդը դուրս է մղվում 5-10 մետր: Այսինքն, այդպիսի կարևոր հեռավորությունը պահպանելու համար առաջանում են որոշակի բարդություններ»,- նշել է Գրիմովը:

Բացի այդ, նա նշել է, որ մարդկանց եկամուտները հիմա շատ նվազել են: Դա նշանակում է, որ նրանց գնողունակությունը նույնպես նվազել է: Դա իր հերթին գործոն է, որպեսզի իջեցվեն թատրոնի մուտքի տոմսերի գները: Իսկ շախմատաձև նստատեղերը նշանակում է, որ դահլիճը կզբաղեցվի միայն կիսով չափ: Այսինքն թատրոնը կկորցնի զգալի եկամուտներ և նույնիկս կկրի վնասներ...

Նախարարության կողմից հարցի առաջարկված լուծումը անորոշ խնդիրների մեծ թնջուկի առջև է կանգնեցնում նաև Ռուսաստանի շատ այլ թատրոնների: Օրինակ, դրանցից մեկն էլ Մոսկվայի նահանգային թատրոնն է, որի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը դեռ լիարժեք չի պատկերացնում հանդիսատեսներին շախմատաձև տեղավորելու առաջարկության իրականացումը:

«Մեզ համար այս իրադրության մեջ ամեն ինչ տեղի է ունենում առաջին անգամ»,- նշել է նա և ավելացրել, որ ընտրություն կատարելու հնարավորությունները երկուսն են՝ կամ դահլիճում և մյուս սենյականերում պահպանելով սոցիալական հեռավորությունը խաղալ, կամ էլ, ընդգհանրապես, չխաղալ:

«Պետք է սովորենք գոյատևել նոր պայմաններում»,- ընդգծել է Բեզռուկովը:

Ըստ նրա, դա պետք է որոշվի համաձայն հանդիսատեսների ցանկության:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 788 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ