Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստի կարծիքով կարող էր ամեն ինչ շատ ավելի սոսկալի լինել

06.02.2020

Փարիզի օպերայի աստղ Մաթյե Գանյոն տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացված արտիստներին հատկացրել են հատակի հատուկ ծածկ (լինոլիում) որի վրա շատ անգամ ավելի հարմարավետ է վարժություններ կատարելը, քան մանրահատակի կամ սալիկների վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « iz.ru»-ին:

Արտիստը նաև տեղեկացրել է, որ մանկավարժները առցանց կոնֆերանսների ընթացքում խորհուրդներ են տալիս այս անսովոր պայմաններում մարզավիճակը փոքր ի շատե պահպանելու համար:

Գանյոն նա և հայտնել է, որ հետևում է հանրահայտ պարուհի, Անգլիայի ազգային բալետի ղեկավար Թամարա Ռոխոյի YouTube-ով հեռարձակվող դասընթացներին, և զբաղվում է յոգայով:

Խոսելով յոգայի մասին, նա նշել է, որ «դա բոլորովին այլ բան է, սակայն օգտակար է թե պարի, և թե ինքնազգացողության տեսանկյունից:

Այդ ամենի վրա հայտնի ֆրանսիացի ինքնամեկուսացված պարողը օրական տրամադրում է 3 ժամ: «Դա անշուշտ, բավարար չէ, որպեսզի պահպանես մարզավիճակդ, սակայն մարմինդ, այնուամենայնիվ, ստանում է որոշակի ծանրաբեռնվածություն»,- ասել է Գանյոն և ավելացրել, որ առանց սրա ամեն ինչ շատ ավելի սոսկալի կլիներ:

Նա տնային «վանդակի» մեջ իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում, սակայն զրկված է ընտրության հնարավորությունից, սակայն պարը նա համարում է իր էության մի մասը և շատ անմխիթար է իրեն համարում, որովհետև դերասանական շատ ծրագրեր է ստիպված եղել չեղարկել:

Չգուշակելով ապագան, Գանյոն, այնուամենայնիվ, կարծում է, որ բալետի մասնագիտական ոլորտում շատ բան կփոխվի, ներառյալ պարարվեստը: Ինքնամեկուսացումը նրան հնարավորություն է տվել մտածել, զբաղվել այնպիսի բաներով, որոնցով նախկինում չէր զբաղվում՝ գրքեր է կարդում, ֆիլմեր ու ներկայացումների տեսագրություններ է դիտում և այլն:

Հավելենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը հայտարարել է, որ թատրոնները աստիճանաբար կվերադառնան բնականոն գործունեության, իսկ Փարիզի օպերայում նախատեսվում է, որ նոր թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 21-ին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 826 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ